Հաճախ տրվող հարցեր
Տեսական քննությունը դրական ստանալուց հետո որքան ժամանակ է այն վավեր
Հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում կարող եք մասնակցել գործնական քննության
Ինչ վճարումներ են հարկավոր վարորդական վկայական ստանալու համար
Որակավորման տեսական քննության համար 3000 ՀՀ դրամ։ Որակավորման գործնական քննության համար 3000 և 10000 ՀՀ դրամ։ Նոր վարորդական վկայականի, հինը նորով փոխանակելու և կորածի փոխարեն նորը տրամադրելու համար 12․000 ՀՀ դրամ
Արդյոք տեսական քննությունը դրական հանձնելուց հետո հնարավոր է գործնական քննությունը մեկ այլ ստորաբաժանումում հանձնել
Տեսական և գործնական քննությունները հնարավոր է հանձնել միայն նույն ստորաբաժանումում